Չեմպիոնների լիգա․ Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

Չեմպիոնների լիգա․ Հայտնի է շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը

«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Արսենալի» հետ առաջին խաղում (5:1) 33-ամյա հոլանդացին դարձել է գոլի հեղինակ և պարբերաբար անհանգստացրել է լոնդոնյան ակումբի պաշտպանությանը։

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում Արյեն Ռոբենը հավաքել է ձայների 38%-ը և շրջանցել է «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեմային (24%), «Բենֆիկայի» դարպասապահ Էդերսոնին (23%) և «Պարի Սեն Ժերմենի» կիսապաշտպան Անխել դի Մարիային (15%)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում