Բեյլը խաղադաշտ կվերադառնա 3 ամսվա բացակայությունից հետո

Բեյլը խաղադաշտ կվերադառնա 3 ամսվա բացակայությունից հետո

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ կիսապաշտպան Գարեթ Բեյլն ընդգրկված է Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի՝ «Էսպանյոլի» դեմ խաղի հայտացուցակում և խաղաժամանակ կստանա։

«Բեյլն արդեն մեզ հետ է։ Նա հայտացուցակում է, և մենք ծրագրել ենք, որ նրան խաղաժամանակ կհատկացնենք»,- Զիդանի խոսքը մեջբերված է «AS»-ից։

Հիշեցնենք, որ Գարեթ Բեյլը ոտնաթաթի վնասվածք էր ստացել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Սպորտինգի» հետ նոյեմբերին կայացած խաղում (2:1), ինչից հետո վիրահատության էր ենթարկվել։

«Ռեալ»-«Էսպանյոլ» հանդիպումը կայանալու է փետրվարի 18-ին, մեկնարկը՝ Երևանի ամանակով 19։15-ին։ Առաջիկա խաղի համար Զիդանը հայտավորել է հետևյալ ֆուտբոլիստներին․

Դարպասապահներ՝ Կասիլյա, Յանյես, Լուկա Զիդան։

Պաշտպաններ՝ Կարվախալ, Պեպե, Վարան, Նաչո, Մարսելո։

Կիսապաշտպաններ՝ Կրոս, Խամես, Կազեմիրո, Կովաչիչ, Ասենսիո, Իսկո։

Հարձակվողներ՝ Ռոնալդու, Բեյլ, Լուկաս Վասկես, Մարիանո, Մորատա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում