Գամեյրոյի հեթ-տրիկի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթեց «Սպորտինգին» (տեսանյութ)

Գամեյրոյի հեթ-տրիկի շնորհիվ «Ատլետիկոն» հաղթեց «Սպորտինգին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում «Ատլետիկոն» արտագնա հաղթանակ տոնեց «Սպորտինգի» նկատմամբ․ «Էլ Մոլինոն» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 1։4 հաշվով։

Հաշիվը 46-րդ րոպեին բացեց Յաննիկ Ֆերեյրա-Կարասկոն, իսկ 3 րոպե անց Սերխիո Ալավեսը խփեց դաշտի տերերի պատասխան գոլը։ Հաշվի հավասարությունը պահպանվեց մինչև 80-րդ րոպեն, երբ Կևին Գամեյրոն երկրորդ գնդակն ուղարկեց Իվան Կուելյարի պաշտպանած դարպասը, ապա դուբլ ձևակերպեց։

Այս հաղթանակից հետո մադրիդյան թիմն ունի 46 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղը, իսկ «Սպորտինգը» մնաց 18-րդ տեղում՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնության, 23-րդ տուր

«Սպորտինգ» – «Ատլետիկո»՝ 1։4
Գոլերը՝ Ալվարես 49՛ – Ֆերեյրա-Կարասկո 46՛, Գամեյրո 80՛, 81՛, 85՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում