Ռոնալդոն պատմել է՝ ինչու է «Բարսելոնայում» մեկ տարի խաղացել

Ռոնալդոն պատմել է՝ ինչու է «Բարսելոնայում» մեկ տարի խաղացել

«Բարսելոնայի», «Ինտերի», «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն պատմել է, թե ինչու է կատալոնական ակումբում հանդես եկել ընդամենը մեկ մրցաշրջան։ Բրազիլացին «Բարսելոնայում» խաղացել է 1996-1997 թվականներին։

-Ինձ համար հիանալի փորձ էր, սակայն «Բարսելոնայում» երկար մնալու հնարավորություն չեղավ։ Ես մեղավոր չէի դրանում։ Իսպանիայի առաջնության ավարտից մեկ ամիս առաջ արդեն համաձայնություն էի ձեռք բերել պայմանագրի երկարաձգման հարցում։ Դրանից մեկ շաբաթ հետո ակումբի նախագահն ու իրավաբանն ասացին, որ իմ պայմանագիրն աբսուրդի է նման։ Նրանք տեղեկացրին, որ կընդունեն ցանկացած ակումբի առաջարկ, եթե ինձ համար 29 մլն եվրո վճարեն։ Կարծում եմ՝ «Բարսելոնայում» մինչև հիմա բանակցությունները նման ձևով են վարում,- Ռոնալդոյի խոսքը փոխանցում է «ESPN»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում