96-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Բավարիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

96-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ «Բավարիան» խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 21-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվեց «Հերտային» և ոչ-ոքի խաղաց՝ 1։1

«Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Վեդադ Իբիշևիչը։ Բեռլինյան թիմի նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև ավելացված ժամանակի 6-րդ րոպեն, երբ տուգանային հարվածի նշանակման արդյունքում պատասխան գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։

Այս հանդիպումից հետո «Բավարիան» 50 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը, իսկ «Հերտան» 34 միավորով 6-րդ տեղում է։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Հերտա» – «Բավարիա»՝ 1։1
Գոլը՝ Իբիշևիչ 21՛ – Լևանդովսկի 90+6՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում