«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

«Բորուսսիան» խոշոր հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին» (տեսանյութ)

Բունդեսլիգայի 21-րդ տուրում Դորտմունդի «Բորուսսիան» սեփական հարկի 3։0 հաշվով առավելության հասավ «Վոլֆսբուրգի» նկատմամբ։ Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացեց Ջեֆրի Բրուման՝ դառնալով ինքնագոլի հեղինակ, իսկ երկրորդ կեսում Թոմաս Տուխելի սաներից Լուկաշ Պիշչեկն ու Ուսման Դեմբելեն մեկական գոլ խփեցին։

Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» ունի 37 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը, իսկ «Վոլֆսբուրգը» մնաց 22 միավորով՝ 14-րդ տեղում։

Գերմանիայի առաջնություն, 21-րդ տուր

«Բորուսսիա» – «Վոլֆսբուրգ»՝ 3։0
Գոլերը՝ Բրումա 20՛/ինքնագոլ, Պիշչեկ 48՛, Դեմբելե 59՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում