Բեյլի հաղթական վերադարձը․ «Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Բեյլի հաղթական վերադարձը․ «Ռեալը» հաղթեց «Էսպանյոլին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում մրցաշարային աղյուսակի առաջատար «Ռեալը» հյուրընկալեց «Էսպանյոլին» և առանց մեծ ջանքեր գործադրելու հաղթանակ տոնեց։

Հանդիպման հաշիվը բացվեց 33-րդ րոպեին․ Իսկոյի փոխանցումից հետո Դիեգո Լոպեսի պաշտպանած դարպասը գրավեց Ալվարո Մորատան։ «Սերուցքայինների» նվազագույն առավելությունը պահպանվեց մինչև 83-րդ րոպեն, երբ փոխարինման դուրս եկած Գարեթ Բեյլը, ով վնասվածքի պատճառով չէր խաղացել նոյեմբերից, խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Բեյլին արդյունավետ փոխանցում կատարողը կրկին Իսկոն էր։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» 52 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը (21 խաղ), իսկ «Էսպանյոլը» մնաց 32 միավորով՝ 9-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Ռեալ» – «Էսպանյոլ»՝ 2։0
Գոլերը՝ Մորատա 33՛, Բեյլ 83՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում