Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Հայտնի են ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոնները

Փետրվարի 16-18-ը Խուլերի մշակույթի պալատում անցկացվեց Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի առաջնությունը։ Մրցումային երկրորդ օրը 4 քաշային կարգում գորգ դուրս եկավ 49 ըմբիշ։

61 կգ քաշային կարգում Հայաստանի չեմպիոն դարձավ Վալոդյա Ֆրանգուլյանը։ 2015 թվականի Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնը պայքարը սկսեց 1/8 եզրափակչից։ Անցկացնելով 3 գոտեմարտ՝ նա նույն 10։0 հաշվով ժամանակից շուտ առավելության հասավ մրցակիցների նկատմամբ։ Եզրափակչում Ֆրանգուլյանի մրցակիցը Վաղինակ Մաթևոսյանն էր, ում հետ գոտեմարտը նույնպես ավարտվեց ժամանակից շուտ՝ 10։0։

70 կգ քաշային կարգում հայտավորված էր 19 մարզիկ։ Պայքարը բավականին լարված ստացվեց։ Այս քաշային կարգում էր նաև 2016 թվականի պատանիների Եվրոպայի չեմպիոն Արման Անդրիասյանը, ով, չնայած տարիքին (17 տարեկան), անզիջում պայքար մղեց և արժանացավ բրոնզե մեդալի։ Հայաստանի չեմպիոն դարձավ Վալտեր Մարգարյանը, ով եզրափակչում 9։6 հաշվով առավելության հասավ գյումրեցի Խաչատուր Պապիկյանի նկատմամբ։

86 կգ քաշային կարգում երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի չեմպիոն դարձավ Վահե Թամրազյանը, ով եզրափակիչ լարված գոտեմարտի վերջին րոպեին կարողացավ 6։3 հաշվով առավելության հասնել Մարզպետ Գալստյանի նկատմամբ։

125 կգ քաշային կարգում հայտավորված էր 3 մարզիկ, ովքեր շրջանային մրցակարգով որոշեցին հաղթողին։ Անդրանիկ Գալստյանը հաղթեց բոլոր 3 գոտեմարտերը և դարձավ Հայաստանի չեմպիոն։

Մրցանակակիրների ցանկը ներկայացնում ենք ստորև․

61 կգ քաշային կարգ

1. Վալոդյա Ֆրանգուլյան
2. Վաղինակ Մաթևոսյան
3. Արթուր Պապոյան
4. Աշոտ Վելիցյան

70 կգ քաշային կարգ

1. Վալտեր Մարգարյան
2. Խաչատուր Պապիկյան
3. Արման Անդրեասյան
4. Մհեր Մկրտումյան

86 կգ քաշային կարգ

1. Վահե Թամրազյան
2.Մարզպետ Գալստյան
3. Հովհաննես Մխիթարյան
4. Մերուժան Զադոյան

125 կգ քաշային կարգ

1. Անդրանիկ Գալստյան
2. Հովհաննես Մաղաքյան
3. Գոռ Գալոյան

Մրցումային առաջին օրվա արդյունքները ներկայացված են այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում