Անգլիայի գավաթ․ «Չելսին» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

Անգլիայի գավաթ․ «Չելսին» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)

«Չելսին» հեշտությամբ հաղթահարեց Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի արգելքը։

«Վուլվերհեմփթոնի» հետ արտագնա խաղում «ազնվականներն» առավելության հասան 2։0 հաշվով․ հաշիվը 65-րդ րոպեին բացեց Պեդրոն, իսկ 89-րդ րոպեին աչքի ընկավ Դիեգո Կոստան։

«Չելսիի» հաջորդ մրցակիցը հայտնի կդառնա այս փուլի ավարտից հետո կայանալիք վիճակահանության արդյունքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում