«Սևիլյան» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

«Սևիլյան» հաղթեց «Էյբարին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում լավագույն եռյակից «Սևիլյան» սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց «Էյբարին»։ Գոլերը խփեցին Պաբլո Սարաբիան և Վիտոլոն, երկու դեպքում էլ արդյունավետ փոխանցում կատարողը Ստևան Յովետիչն էր։

Այս հաղթանակից հետո «Սևիլյան» ունի 49 միավոր և բարձրացել է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական, սակայն 48 միավոր ունեցող «Բարսելոնան» տուրի շրջանակում իր խաղը դեռ չի անցկացրել։ «Էյբարը» զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը՝ ակտիվում ունենալով 35 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Սևիլյա» – «Էյբար»՝ 2։0
Գոլերը՝ Սարաբիա 30՛, Վիտոլո 90+1՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում