ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանի մեկնարկային պարտիան կարճ ընթացք ունեցավ

ՖԻԴԵ-ի Գրան պրի. Արոնյանի մեկնարկային պարտիան կարճ ընթացք ունեցավ

Արաբական Միացյալ Էմիրաթների (ԱՄԷ) Շարժա քաղաքում մեկնարկել է 2017 թվականի ՖԻԴԵ-ի «Գրան պրիի» առաջին մրցաշարը:

Առաջին տուրում Հայաստանը ներկայացնող Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է ռուս Եվգենի Տոմաշևսկի հետ: Կատարված ընդամենը 22 քայլերից հետո շախմատիստները համաձայնել են ոչ-ոքի արդյունքին:

«Գրան պրի» մրցաշարը հաղթանակով սկսեցին Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Մայքլ Ադամսն ու Ռիչարդ Ռապորտը. նրանք հաղթեցին համապատասխանաբար Լի Չաոյին, Սալեմ Սալեհին և Դին Լիժենին: Տուրի մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում