«Ալաշկերտը» պարտվել է «Լոս Անջելես Գելաքսիին» (տեսանյութ)

«Ալաշկերտը» պարտվել է «Լոս Անջելես Գելաքսիին» (տեսանյութ)

ԱՄՆ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Ալաշկերտն» ընկերական հանդիպում է անցկացրել MLS-ի ամենահայտնի թիմի` «Լոս Անջելես Գելաքսիի» հետ:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, կալիֆորնաիցները յուրաքանչյուր խաղակեսի վերջնամասերում մեկական գոլեր են խփել: Աչքի են ընկել «Բարսելոնայի» նախկին հարձակվող Ջովանի Դոս Սանթոսը և Ջեք ՄակԲինը:

Ամրիկյան ֆուտբոլի համար նախատեսված Վենտուրա քոլեջի խաղադաշտում Հայաստանի չեմպիոնի կազմում դարպասը գրավելուն մոտ են եղել Միհրան Մանասյանը, Վահագն Մինասյանը և Արտակ Եդիգարյանը:

«Ալաշկերտը» մրցավեճը սկսել է հետևյալ մեկնարկային կազմով.

93. Արսեն Բեգլարյան
2. Դմիտրի Խովբոշա
3. Անդրանիկ Ոսկանյան
6. Արարատ Առաքելյան
12. Գագիկ Դաղբաշյան
21. Արտակ Գրիգորյան
11. Իրակլի Կվեկվեսկիրի
19. Վահագն Մինասյան
20. Արթուր Եդիգարյան
17. Արտակ Եդիգարյան
7. Միհրան Մանասյան

ԱՄՆ-ում Արամ Ոսկանյանի թիմը ևս երկու խաղ կանցկացնի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում