Թոփ-5 առաջնություններում 10 գոլային փոխանցում կատարած առաջին ֆուտբոլիստը

Թոփ-5 առաջնություններում 10 գոլային փոխանցում կատարած առաջին ֆուտբոլիստը

Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Մարսելի» կիսապաշտպան Մորգան Սանսոնը «Ռենի» հետ խաղում (2:0) դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հանդիպման 64-րդ րոպեին նա օգնել է աչքի ընկնել Ֆլորան Տովենին:

«Squawka Football»-ը տեղեկացնում է, որ 22-ամյա խաղացողը թոփ-5 լիգաների ընթացիկ խաղարկություններում դարձել է առաջին ֆուտբոլիստը, ով 10 գոլային փոխանցում է կատարել: Ֆրանսիացին յոթ անգամ իր հաշվին «ասիստ» է գրանցել «Մոնպելյեի» կազմում, իսկ ևս երեքը` «Մարսելում»:

Հունվարին նրա տրանսֆերի համար «Օլիմպիկը» «Մոնպելյեին» վճարել է 9 միլիոն եվրո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում