Մոուրինյու. Մի քանի տարի անց կհասկանաք, որ Պոգբայի համար քիչ ենք վճարել

Մոուրինյու. Մի քանի տարի անց կհասկանաք, որ Պոգբայի համար քիչ ենք վճարել

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մուորինյուն կարծիք է հայտնել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի և ընդհանուր տրանսֆերային գների մասին:

«Պոգբան լավ է խաղում, սակայն նրա նկատմամբ ավելորդ ուշադրությունը բարդեցնում է իրավիճակը: Վստահ եմ, որ հաջորդ ամռանը Պոլի նույնիսկ կես տաղանդն ունեցող ֆուտբոլիստները նույնքան կամ նույնիսկ ավելին են արժենալու: Սպասում եմ, երբ նա կձերբազատվի այդ ուշադրությունից:

Կարծում եմ` մի քանի տարի անց կհասկանաք, որ իրականում նրա տրանսֆերի համար քիչ ենք վճարել: Ներկայումս քիչ ակումբներ են հասկանում, թե մոտակա ապագայում տրանսֆերային շուկայում ինչ կարող է կատարվել:

Մի քանի տարի առաջ ֆենոմենալ ֆուտբոլիստն արժեր 25 միլիոն ֆունտ: Այսօր այդ գումարով կարող ես ապագայի համար խաղացող գնել: Հիմա 20-ամյա խոստումնալից ֆուտբոլիստի համար, ով կարող է աստղ դառնալ, վճարում ես այնքան, որքան կայացած խաղացողի: 

Կարծում եմ` ամառային տրանսֆերային պատուհանը մեզ մի քանի անակնկալներ կմատուցի: Հնարավոր է Պոգբան դադարի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստը համարվել, ինչը հավանաբար կօգնի նրան»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում «Goal.com»-ը:

2016 թվականի ամռանը 23-ամյա ֆրանսիացու համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Յուվենտուսին» վճարել է ռեկորդային 105 միլիոն եվրո: Եվս 5 միլիոն նախատեսված է որպես հնարավոր բոնուս:

Հետևեք մեզ նաև Telegram-ում