Անչելոտին՝ «Հերտայի» երկրպագուներին միջնամատ ցույց տալու պատճառի մասին

Անչելոտին՝ «Հերտայի» երկրպագուներին միջնամատ ցույց տալու պատճառի մասին

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոստովանել է, որ Բունդեսլիգայի 21-րդ տուրի՝ «Հերտայի» հետ արտագնա հանդիպումից (1:1) հետո անվայել ժեստ է ցույց տվել: 57-ամյա մասնագետը հանդերձարան գնալու ճանապարհին բեռլինցիների երկրպագուներին միջնամատ է ցույց տվել:

«Այո, արել եմ այդ ժեստը, որովհետև ինձ վրա թքեցին: Խաղավերջը զգացմունքային ստացվեց: Հիմնական ժամանակին արդարացիորեն էր 5 րոպե ավելացվել»,- ARD-ի եթերում ասել է իտալացի մասնագետը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում