Մ-16. Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Անդորրային

Մ-16. Հայաստանի հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Անդորրային

ՈւԵՖԱ-ի Զարգացման մրցաշարի երրորդ տուրում Հայաստանի և Անդորրայի մինչև 16 տարեկանների հավաքականների միջև խաղն ավարտվել է հայ պատանիների հաղթանակով:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Մանուկ Սարգսյանի գլխավորած թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Արման Ղազարյանը: 11-մետրանոցներով 4:2 հաշվով հաղթանակ է տարել Հայաստանի Մ-16 հավաքականը:

Հայաստանի հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

12. Հարություն Մելքոնյան 3. Արտակ Ասատրյան 4. Արման Ղազարյան (ա) 5. Հենրիկ Համբարձումյան 6. Գարիկ Կարապետյան 7. Սերգեյ Մկրտչյան 10. Ժիրայր Շաղոյան 11. Գրիգոր Հովհաննիսյան 15. Կարեն Մուրադյան 16. Արսեն Գյուլամբարյան 17. Գրենիկ Պետրոսյան

Ավելի վաղ հայ պատանիները 0:1 հաշվով զիջել էին Մալթային և 2:0 հաշվով հաղթել Ջիբրալթարին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում