«Ռեալ Սոսյեդադ» – «Վիլյառեալ» խաղի ելքը որոշվել է 94-րդ րոպեին (տեսանյութ)

«Ռեալ Սոսյեդադ» – «Վիլյառեալ» խաղի ելքը որոշվել է 94-րդ րոպեին (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում «Ռեալ Սոսյեդադն» ընդունել է «Վիլյառեալին»:

Խաղի ելքը որոշվել է մրցավարի կողմից ավելացված վերջին` 4-րդ րոպեին, երբ «դեղին սուզանավի» ձախ պաշտպան Ժաումե Կոստայի փոխանցումից հետո Սամուել Կաստիլյեխոն մեկ հպումով գրավել է մրցակցի դարպասը: Ուշագրավ է, որ ամբողջ հանդիպման ընթացքում բասկերը 16 հարված է կատարել, սակայն ոչ մեկը դարպասին չի ընթացել:

Այս հաղթանակի շնորհիվ «Վիլյառեալը» վաստակել է 39 միավոր և այժմ 2 միավորով է հետ մնում 5-րդ տեղում ընթացող «Ռեալ Սոսյեդադից»: Երկու թիմերն էլ գտնվում են Եվրոպա լիգայի ուղեգիր տվող գոտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում