«Ինտերը» խաղավերջում հաղթանակ է կորզել (տեսանյութ)

«Ինտերը» խաղավերջում հաղթանակ է կորզել (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվել է «Բոլոնյային» և 1:0 հաշվով հաղթանակ տոնել:

«Ներաձուրիի» կազմում միակ գնդակը 81-րդ րոպեին խփել է հարձակվող Գաբրիել Բարբոսան, ով դրանից 6 րոպե առաջ է փոխարինման մտել: Դանիլո Դամբրոզիոյի փոխանցումից հետո բրազիլացին մոտ տարածությունից գրավել է անպաշտպան անկյունը:

Այդ հաղթանակի շորհիվ միլանցիները 48 միավորով վերադարձել է են չորրորդ հորիզոնական: Մինչ խաղի մեկնարկը նրանք 6-րդն էին: «Բոլոնյան» 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում