Շեմպը դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Շեմպը դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Ավստրիական Հոլխֆիլցենում ավարտվեց Բիաթլոնի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի վերջին մրցումը տղամարկանց 15 կմ տարածությամբ մասս-ստարտն էր (ընդհանուր մեկնարկ):

Հաղթող է դարձել նախկինում երբեք անհատական մրցումներում աշխարհի չեմպիոն չդարձած Սիմոն Շեմպը: Գերմանական տղամարդկանց ընտրանու առաջատարը անվրեպ է կրակել բոլոր 4 կրակահերթերում: Եզրագծից մոտ 1 կմ առաջ 28-ամյա մարզիկը շրջանցել է ավստրիացի Սիմոն Էդերին, ով չի կարողացել նաև երկրորդ տեղը պահպանել, քանի որ նրան շրջանցել է նաև 1 վրիպում թույլ տված Յոհանես Բյոն: Նորվեգացին ԱԱ-2017-ում երրորդ անգամ երկրորդ տեղը գրավեց:

Համաշխարհային բիաթլոնի առաջատար Մարտեն Ֆուրկադը վերջին կրակահերթից առաջ առաջին տեղով էր ընթանում, սակայն վրիպում է թույլ տվել և բավարարվել է 5-րդ տեղով: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Անտոն Շիպուլինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում