Մարսելո Բյելսան պաշտոնապես վերադառնում է.

Մարսելո Բյելսան պաշտոնապես վերադառնում է.

«Լիլն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է, որ թիմի նոր գլխավոր մարզիչ է դառնալու Մարսելո Բյելսան:

61-ամյա մասնագետն ու ֆրանսիական ակումբը պայմանավորվել են 2 տարվա պայմանագրի հարցում, որը սկսելու է գործել 2017 թվականի հուլիսի 1-ից: «Լիլը» մրցաշրջանն ավարտելու է Ֆրանկ Պասիի գլխավորությամբ, ով փոխարինել է պաշտոնանկ արված Պատրկ Կոլոյին:

Ընթացիկ մրցաշրջանից առաջ Բյելսան պայմանագիր էր կնքել «Լացիոյի» հետ, սակայն 2 օր անց խզել էր այն: Արգենտինացին նախկինում Ֆրանսիայում մարզել է «Մարսելը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում