«Բլեքբեռն»-«Ման․ Յունայթեդ»․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

«Բլեքբեռն»-«Ման․ Յունայթեդ»․ Հենրիխ Մխիթարյանը գոլային փոխանցում կատարեց (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել է «Բլեքեռնին» (խաղը մեկնարկել է ժամը 20։15-ին)։ Այժմ հաշիվը 1։1 է։

17-րդ րոպեին աչքի է ընկել Դենի Գրիմը, իսկ «կարմիր սատանաների» պատասխան գոլը 10 րոպե անց խփել է Մարկուս Ռաշֆորդը՝ աչքի ընկնելով Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո։

Հետևեք մեզ նաև Telegram-ում