«Ֆիրդուսի գավաթ». Կայացել են 8-9-րդ տուրերը

«Ֆիրդուսի գավաթ». Կայացել են 8-9-րդ տուրերը

Իրանում ավարտին է մոտենում «Ֆիրդուսի գավաթ»-ի խաղարկությունը: Այսօր տեղի ունեցան մրցաշարի 8-րդ և 9-րդ տուրերի պարտիաները:

8-րդ տուրում Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց Դարբան Մորթեզայից, իսկ Հրայր Սիմոնյանը հաղթեց Վասալամ Մուհամեդին: 9-րդ տուրում Հայաստանի երկու պատվիրակներն էլ իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով:

9-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևը ու Ղրղզստանը ներկայացնող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 6.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 6 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում