«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

«Ռոման» խոշոր հաշվով հաղթեց «Տորինոյին» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 4։1 հաշվով հաղթեց «Տորինոյին»։ «Գայլերի» կազմում գոլերով աչքի ընկան Էդին Ջեկոն, Մոհամեդ Սալահը, Լեանդրո Պարեդեսը, Ռաջա Նայնգոլանը, իսկ հյուրերի միակ գոլը խփեց Մաքսի Լոպեսը։

Այժմ «Ռոման» ունի 56 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Յուվենտուսին» զիջելով 7 միավորով, իսկ «Տորինոն» 35 միավորով 9-րդ տեղում է։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Ռոմա» – «Տորինո»՝ 4։1
Գոլերը՝ Ջեկո 10՛, Սալահ 17՛, Պարեդես 65՛, Նայնգոլան 90+1՛ – Լոպես 84՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում