Մեսսիի 11-մետրանոց հարվածի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց «Լեգանեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 23-րդ տուրում չեմպիոնական տիտղոսի համար պայքարող «Բարսելոնան» հյուրընկալեց հետնապահների գոտում գտնվող «Լեգանեսին» և դժարին հաղթանակ տոնեց՝ 2։1։

Կատալոնացիները բավականին արագ առաջ անցան հաշվի մեջ․ 4-րդ րոպեին աչքի ընկավ Լիոնել Մեսսին։ Արգենտինացու գոլից հետո դաշտի տերերը երկար ժամանակ չկարողացան զարգացնել հաջողությունը, և «Լեգանեսը» 71-րդ րոպեին վերականգնեց հավասարությունը․ օգտվելով Սերխի Ռոբերտոյի սխալից՝ Մաչիսն արդյունավետ փոխանցում կատարեց Ունայ Լոպեսին, ով էլ գրավեց տեր Շտեգենի պաշտպանած դարպասը։

Վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձևակերպեց Մեսսին՝ անվրեպ իրացնելով հյուրերի դարպասին նշանակված 11-մետրանոց հարվածը։

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» ունի 51 միավոր և շարունակում է զբաղեցնել երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Ռեալին», որը երկու հանդիպում պակաս է անցկացրել, զիջելով 1 միավորով։ «Լեգանեսը» մնաց 18 միավորով 17-րդ տեղում։

Իսպանիայի առաջնություն, 23-րդ տուր

«Բարսելոնա» – «Լեգանես»՝ 2։1
Գոլերը՝ Մեսսի 4՛, 90՛ / 11-մետրանոց – Լոպես 71՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում