ՖԻԴԵ-ի Գրան Պրի. Արոնյանի պարտիան կրկին կարճ է ստացվել (կատարված քայլեր)

ԱՄԷ-ի Շարժա քաղաքում ընթացող ՖԻԴԵ-ի Գրան պրի մրցաշարում տեղի է ունեցել երկրորդ տուրը:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է անգլիացի Մայքլ Ադամսի հետ և ոչ-ոքի արդյունք գրանցել:

Մրցախաղը շարունակվել է ընդամենը 24 քայլ: Գրոսմայստերները սկզբնախաղի, փոխատեղումների և մեկակական ֆիգուրների փոխանակումից հետո որոշել են ռիսկի չդիմել:

Տուրի մյուս հանդիպումներում կրկին 3 հաղթանակներ են գրանցվել: Մաքսիմ Վաշիե Լագրավը սևերով պարտության է մատնել Ռիխարդ Ռապապորտին, Լիժեն Դինը` Սալեհ Սալեմին, իսկ Շահիրյար Մամեդարովը սպիտակներով հաղթել է Եվգենի Տոմաշևսկիին:

Մրցաշարային աղյուսակը երկու հնարավորից վաստակած 2 միավորով գլխավորում է ֆրանսիացի Մաքսիմ Վարշիե Լագրավը: Արոնյանը 1 միավորով կիսում է 4-15-րդ տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում