Լուիս Էնրիկե. Նույնիսկ գոլ խփելուց հետո վստահության պակաս էինք զգում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կարծիք է հայտնել Պրիմերայի 23-րդ տուրի «Լեգանեսի» հետ տնային խաղի (2:1) մասին, որում կատալոնացիները հաղթնաակ են կորզել վերջին րոպեներին:

«Իրավիճակն այնպիսին է, ինչպիսին կա: Փարիզում կրած պարտությունից հետո (Չեմպիոնների լիգայում ՊՍԺ-ից` 0:4-խմբ.) հասկանում եմ իմ հասցեին հնչող քննադատությունը: Գիտեինք, որ այսօր դժվար է լինելու:

Ընդհանուր առմամբ վերահսկում էինք խաղը, բայց Չեմպիոնների լիգայից հետո ժամանակ առ ժամանակ ֆուտբոլիստները վստահության պակաս էին զգում, նույնիսկ գոլ խփելուց հետո: Ամեն դեպքում ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալիս և անկախ ամեն ինչից պետք լիովին կենտրոնացված լինեն»,- 46-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Marca.com-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում