Տիգրան Բարսեղյանը պաշտոնական նորամուտն է նշել «Վարդարում»

Հայաստանի հավաքականի հարձակվողական ոճի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը իր առաջին պաշտոնական խաղն է անցկացրել «Վարդարի» կազմում: Մակեդոնիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոնը մայրաքաղաքային դերբիում 3:0 հաշվով հաղթել է «Սկոպյեին»:

23-ամյա ֆուտբոլիստն ընդգրկված է եղել մեկնարկային կազմում և փոխարինվել է 75-րդ րոպեին: Բարսեղյանը 2016 թվականի ամռանն էր «Գանձասար-Կապանից» տեղափոխվել մակեդոնական թիմ, սակայն վնասվածքի պատճառով կես տարի բաց է թողել:

Մեկնարկային կազմում է եղել նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով մասնակցել է ողջ հանդիպմանը:

«Վարդարը» վաստակել է 44 միավոր և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում