Աֆրիկայի գավաթի լավագույն ֆուտբոլիստը տեղափոխվել է Չինաստան

«Օլբորգի» հարձակվող Կրիստիան Բասագոգը տեղափոխվել է չինական «Հենան Ցզյանե»,- հայտնում է դանիական ակումբի պաշտոնական կայքը: Տրանսֆերը կազմել է 2 միլիոն եվրո:

Վերջերս կայացած Աֆրիկայի գավաթի խաղարկությունում Կամերունի հավաքականի հետ չեմպիոն դարձած 21-ամյա խաղացողը ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ:

Դանիայի ընթացիկ առաջնության 21 խաղում Բասագոգը դարձել է 4 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում