Գվարդիոլան պաշտպանել է Վենգերին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան նշել է, որ «Արսենալի» մարզիչ Արսեն Վենգերը վերջին ժամանակահատվածում իր նկատմամբ անարդար վերաբերմունք է ստանում: 

«Վերջին 10 օրերի ընթացքում լսել եմ Վենգերի մասին լրագրողների ու նախկին ֆուտբոլիստների խոսքերը և կարող եմ ասել, որ դա անհանդուրժելի է:

Մեր աշխատանքը հիմա ոչ ոք չի հարգում: Վենգերի նկատմամբ ներկայիս վերաբերմունքն անարգալից մոտեցման օրինակ է: Բայց որոշում կայացնողը մենք ենք, իսկ լրագրողները ինչ ուզում են թող խոսեն»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «FourFourTwo»-ն:

Լոնդոնցիների մարզչին ուղղված քննադատությունը հատկապես խստացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիայից» 1:5 հաշվով կրած ջախջախիչ պարտությունից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում