«Փյունիկ» – «Կրասնոդար-2» խաղի ուշագրավ պահերը (տեսանյութ)

Կիպրոսում ուսումնամարզական հավաք անցկացնող «Փյունիկը» երեկ ստուգողական խաղում մրցել է «Կրասնոդարի» երկրորդ թիմի հետ:

«Փյունիկը» բացել է խաղի հաշիվը, սակայն երկրորդ կեսում երկու գնդակը է ընդունել: Խաղավերջում Արտակ Օսեյանի սաներին հաջողվել է խուսափել պարտությունից:

Գոլի ու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Վարդան Պողոսյանը: Մեկ անգամ էլ Ալիկ Առաքելյայի՝ տուգանայինից կատարած հարվածից հետո ռուսական թիմին փրկել է դարպասաձողը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում