NBA-ում սուպերփոխանակում է կատարվել

«Սակրամենտոյի» աստղային կենտրոնական ԴեՄարկուս Կազինսը կարիերան շարունակելու է «Նյու Օրլեանում»: Ամերիկյան ակումբները պայմանավորվել են Բոլոր աստղերի հանդիպման ժամանակ, որը անցկացվել է հենց Նոր Օրլեանում,- տեղեկացնում է Yahoo! Sports-ի լրագրող Էդրիան Վոյնարովսկին:

Կազինսի ու թեթև հարձակվող Օմրի Կասպիի փոխարեն «Պելիկանսից» «Քինգզ» են տեղափոխվելու հարձակվողական ոճի պաշտպաններ Տայրիկ Էվանսն ու Բադի Հիլդը, ինչպես նաև խաղարկող Լենգսթոն Գելուեյը: Կալիֆորնիացիները նաև ստանալու են 2017 թվականի դրաֆտի առաջին շրջանի ընտրությունը, ինչպես նաև «Բոսթոնից» ստացած նույն դրաֆտում 2-րդ շրջանի ընտրությունը:

Ընթացիկ մրցաշրջանում Կազինսը միջինը մեկ խաղում վաստակում է 27,8 միավոր, տիրում 10,6 անդրադարձի, կատարում 1,4 արդյունավետ փոխանցում ու գրանցում 1,3 բլոք-շոթ:

Ավելի վաղ Կազինսն ու «Սակրամենտոն» ընդհանուր 200 միլիոն աշխատավարձով երկարաժամկետ պայմանագիր կնքելու պատրաստակամություն էին հայտնել։

26-ամյա ամերիկացին «Կենտակիի» համալսարանում հանդես է եկել «Նյու Օրլեանի» ներկայիս առաջատար, այսօր Բոլորս աստղերի խաղի ամենաարժեքավոր բասկետբոլիստ դարձած Էնթոնի Դևիսի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում