Գաբուզյանն ու Սիմոնյանը հաղթել են

Իրանում ավարտին է մոտենում Ֆիրդուսի գավաթի խաղարկությունը: Երեկ տեղի ունեցավ մրցաշարի նախավերջին տուրը, որում Հովհաննես Գաբուզյանն ու Հրայր Սիմոնյանը հաղթանակներ տոնեցին։

10-րդ տուրից հետո Ռուսաստանը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևը ու Ղրղզստանը ներկայացնող միջազգային վարպետ Տոլոքոնթեգին Սեմեթեյը վաստակել են 8.5-ական միավոր և գլխավորում են աղյուսակը:

Հրայր Սիմոնյանն իր ակտիվում գրանցել է 7.5 միավոր, իսկ Հովհաննես Գաբուզյանը՝ 7 միավոր: Այսօր տեղի կունենան մրցաշարի վերջին տուրի պարտիաները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում