Իբրահիմովիչն իր ստվերի տակ է թողել Ռաշֆորդին (ծաղրանկար)

Ծաղրանկարիչ Օմար Մոմանիի նոր աշխատանքը նվիրված է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվողներ Զլատան Իբրահիմովիչին ու Մարկուս Ռաշֆորդին:

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Բելքբեռնի» հետ խաղում (2:1) երկու ֆուտբոլիստներն էլ դարձել են մեկական գոլի հեղինակ, սակայն մամուլում ավելի շատ խոսվում է շվեդի հաջողությունների մասին:

Մոմանին պատկերում է, թե ինչպես Զլատանն իր ահռելի մարմնով փակել է ողջ լույսը, և ոչ ոք անգլիացուն չի նկատում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում