Թոփ-5 առաջնություններ. Բալոտելին` ամենաշատ կարմիր քարտ ստացած ֆուտբոլիստ (տեսանյութ)

«Նիցայի» հարձակվող Մարիո Բալոտելին Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրի «Լորյանի» դեմ արտագնա խաղում (1:0) իր թիմին թողել է 10 ֆուտբոլիստներով:

Հանդիպման 68-րդ րոպեին հյուրերի «9» համարը կարմիր քարտ է ստացել մրցավարին հայհոյելու համար:  Այսպիսով, ճանաչված իտալացին Լիգա 1-ի ընթացիկ խաղարկությունում երրորդ անգամ է հեռացվել խաղադաշտից: Դա թոփ-5 առաջնությունների վատագույն արդյունքն է:

Բալոտելիի պես 3-ական կարմիրր քարտ են ստացել «Միլանի» պաշտպան Գաբրիել Պալետան ու «Բաստիայի» կիսապաշտպան Յանիկ Կայուզակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում