Մոուրինյու․ «Չելսին» արդեն հաղթել է առաջնությունում և մտածում է գավաթի մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Անգլիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչ փուլի վիճահականության վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել․ «կարմիր սատանաները» խաղալու են պորտուգալացու նախկին թիմի՝ «Չելսիի» հետ։

-Կարծում եմ՝ «Չելսին» հիմա մտածում է միայն Անգլիայի գավաթի մասին, քանի որ նրանք արդեն հաղթել են առաջնությունում և այլևս դրա համար չեն պայքարում։ Գավաթի խաղարկությունը նրանց համար շատ կարևոր է։ Իսկ ես պետք է թիմին պատրաստեմ «Սենտ Էտյենի» հետ պատասխան հանդիպմանը, մտածեմ նաև Լիգայի գավաթի մասին, ինչպես նաև պայքարեմ առաջնության լավագույն քառյակում հայտվելու համար։ Ես շատ աշխատանք ունեմ։ «Չելսիի» հետ հանդիպումը հաջորդ ամիս է կայանալու․ այնպես որ՝ դեռ չեմ ցանկանում շատ խոսել այդ մասին,- Մոուրինյուի խոսքը մեջբերել է «Sports Mole» պարբերականը։

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրից հետո «Չելսին» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» 48 միավորով 6-րդն է։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում