Ինյեստա․ Ոչինչ չենք կորցրել

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան հայտարարել է, որ թիմի վերջին անհաջող ելույթները չեն ազդել ֆուտբոլիստների և գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի հարաբերությունների վրա։ Էնրիկեին ուղղված քննադատությունը սրացել է հատկապես Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Պարի Սեն Ժերմենին» 0։4 հաշվով պարտվելուց հետո։

-Չենք կորցել մեր և մարզչի նկատմամբ հավատը։ Պարզապես ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որն անհրաժեշտ է հաղթահարել։ Համոզված եմ՝ մենք կվերադարձնենք հաղթական ոգին։ Դեռ ոչինչ չենք կորցրել։ Պետք է հավատանք, որ կարող ենք ամեն ինչ ճիշտ անել և ուղղել դրությունը։ Պետք չէ անընդհատ հետ նայել։ Անհրաժեշտ է մտածել առաջիկա խաղերի մասին և պայքարել։ Ես չեմ կասկածում մեր թիմի հնարավորությունների վրա,- Ինյեստայի խոսքը փոխանցում է «Goal.com»-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում