«Սևիլյան» ցանկանում է երկարաձգել Սամպաոլիի պայմանագիրը

«Սևիլյայի» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր առաջարկել գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլիին։ Այս մասին հաղորդում է «AS»-ը՝ հղում կատարելով «Radio Sevilla»-ին։

Սամպաոլին ընթացիկ մրցաշրջանից առաջ է պայմանագիր կնքել «Սևիլյայի» հետ։ Համաձայնագիրը նախատեսված է 2 տարվա համար, սակայն կա կետ, որի համաձայն՝ Սամպաոլին ցանկության դեպքում այս ամռանը կարող է հեռանալ ակումբից։ «Սևիլյայում» ցանկանում են, որ մարզիչը նոր՝ երկարաժամկետ պայմանագիր կնքի՝ առանց հեռանալու վերաբերյալ կետի։

Ուշագրավ է, որ «Սևիլյայի» ղեկավարությունը նման ցանկություն է արտահայտել այն բանից հետո, երբ մամուլում սկսեցին լուրեր շրջանառվել Սամպաոլիի՝ «Բարսելոնան» գլխավորելու վերաբերյալ։ Այդ լուրերի առնչությամբ անձամբ մարզիչն ասել է․ «Ես որևէ կապ չունեմ շրջանառվող շշուկների» հետ։

Հավելենք, որ Իսպանիայի առաջնության 23-րդ տուրից հետո «Սևիլյան» ունի 49 միավոր և զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում