Անգլիայի գավաթ․ «Արսենալը» 1/4 եզրափակչում է (տեսանյութ)

Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչում «Արսենալն» արտագնա հաղթանակ տոնեց «Սատոն Յունայթեդի» նկատմամբ և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ։ «Բորո Սպորտս Գրաունդում» կայացած հանդիպումն ավարտվեց 0։2 հաշվով․ «զինագործներից» մեկական գոլ խփեցին Լուկաս Պերեսն ու Թեո Ուոլքոտը։

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Արսեն Վենգերի թիմը խաղալու է «Լինկոլն Սիթիի» հետ։

Անգլիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Սատոն Յունայթեդ» – «Արսենալ»՝ 0։2
Գոլերը՝ Լուկաս 26՛, Ուոլքոտ 55՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում