Հայ բռնցքամարտիկները ժամանել են Սոֆիա

Այսօր` փետրվարի 21-ին Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային հեղինակավոր մրցաշարը:

Ինչպես հայտնի է Հայաստանի հավաքականն այս կարևոր ստուգատեսին մասնակցելու է 9 մարզիկով: ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ բռնցքամարտի Հայաստանի հավաքականն արդեն ժամանել է մրցավայր: Մրցաշարի վիճակահանությունն ու կշռման արարողությունը տեղի կունենա այսօր:

Հայ բռնցքամարտիկները Սոֆիա են մեկնել հավաքականի 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի, և մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում