Արոնյանը խաղաղ է տրամադրված. Կրկին կարճ պարտիա (կատարված քայլեր)

Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող շախմատիստ Լևոն Արոնյանը շարունակում է իր ելույթները ՖԻԴԵ-ի տարվա առաջին Գրան պրիում` Շարժայի մրցաշարում:

Երրորդ տուրում 34-ամյա գրոսմայստերը սև խաղաքարերով մրցել է Ալեքսանդր Գրիշչուկի հետ և արագ ոչ-ոքի արձանագրել: Շախմատիստներին խաղաղ ելք գրանցելու համար պահանջվել է ընդմանեը 20 քայլ: Արոնյանն իր նախորդ 2 պարտիաներում նույնպես արագ` մոտ 20 քայլերից հետո ոչ-ոքիի է համաձայնվել:  

Տուրի մյուս բոլոր խաղերում միայն մեկ հաղթանակ է գրանցվել․ Հիկարու Նակամուրան սպիտակ խաղաքարերով պարտության է մատնել Ռիխարդ Ռապապորտին: Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2,5 միավորով շարունակում է գլխավորել Մաքսիմ Վարշիե Լագրավը: Արոնյանը 1,5 միավորով կիսում է 5-14 տեղերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում