«Արսենալի» մրցակից դարպասապահը խաղի ժամանակ թխվածք է կերել (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Արսենալը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթել է «Սատոն Յունայթեդին»:

Անգլիայի 5-րդ լիգան ներկայացնող թիմի պահեստային դարպասապահ Ուեյն Շոուն հենց հանդիպման ժամանակ սկսել է թխվածք ուտել,- գրում է «Peoples Person»-ը: Շոուն հայտնի է նրանով, որ 45 տարեկան է, իսկ նրա քաշը կազմում է 125 կիլոգրամ:

Խաղից առաջ էլ Շոուն մաքրել իր թիմի պահեստայինների նստարանի տարածքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում