Հայաստանի չեմպիոնը նոր հարձակվող ունի

Ամերիկյան հավաքի ընթացում «Ալաշկերտում» փորձաշրջան անցնող հարձակվող Լեստեր Ստեֆան Պելտիերը լավ տպավորություն է թողել Հայաստանի չեմպիոնի մարզչիների ու ղեկավարության վրա:

Երևանցիների մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ ակումբը Տրինիդադ և Տոբագոն ներկայացնող ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքել: 28-ամյա խաղացողի համաձայնագիրը նախատեսված է 1,5 տարով:

Պելտիերը նախկինում հանդես է եկել սլովակիական «Տրեչինիի» ու «Սլովանի» կազմում: Սլովակիայի առաջնություն 126 խաղում նա դարձել է 26 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Տրինիդադ և Տոբագոյի հավաքականում հարձակվողը մասնակցել է 36 խաղի և 6 գոլ է  խփել:

2014-15թթ․ մրցաշրջանում Պելտիերը «Սլովանի» հետ մասնակցել է Եվրոպա լիգայի խմբային փուլին: Ընթացիկ մրցաշրջանի առաջին կեսը ֆուտբոլիստն անցկացրել է չեխական «Պրիժբամում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում