NCAA. Հայաստանի հավաքականների խաղացողների թիմերից երեքը հաղթել են

ԱՄՆ-ի ուսանողական լիգայի (NCAA) հերթական տուրում «Վինտվորտը», որտեղ հանդես է գալիս Մեթ Վարդանյանը, 74:73 հաշվով առավելության է հասել «Ռոջեր Վիլիամսի» նկատմամբ: Վարդանյանը խաղադաշտում անցկացրել է 20 րոպե և վաստակել 5 միավոր։

Բասկետբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Արամ Արսլանյանի «Լեյք Ֆորեստ» ակումբը 79:55 հաշվով առավելության է հասել «Լոուրենսի» նկատմամբ: Արամ Արսլանյանը խաղադաշտում անցկացրել է 7 րոպե, որոնց ընթացքում հավաքել է 3 միավոր:

«Ջոնսոն Ուելսը» 86:87 հաշվով պարտվել է «Էմանուելին»: Հայաստանի երիտասարդական հավաքականի խաղացող Մեթյու Մադոյանը («Ջոնսոն Ուելս») խաղադաշտում անցկացրել է 19 րոպե և վաստակել 3 միավոր:

Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկ այլ բասկետբոլիստ Սթիվեն Էնոչի «Կոնեկտիկուտը» 64:63 հաշվով առավելության է հասել «Տեմպլի» նկատմամբ: Էնոչը խաղադաշտում անցկացրել է 10 րոպե, հավաքել է 4 միավոր: 26 խաղից հետո «Կոնեկտիկուտը» զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում