Ե՞րբ է «Արսենալը» վերջին անգամ խաղացել «Լինկոլն Սիթիի» հետ

Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 2:0 հաշվով հաղթելով 5-րդ դիվիզիոնի ներկայացուցիչ «Սատոն Յունայթեդին»՝ «Արսենալը» մտել է քառորդ եզրափակիչ:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար լոնդոնցիները մրցելու են հինգերորդ լիգայի մեկ այլ ներկայացուցիչ «Լինկոլն Սիթիի» հետ: «Արսենալն» ու «Լինկոլն Սիթին» վերջին անգամ հանդիպել են 102 տարի առաջ` 1915 թվականի մարտին: Այդ խաղն ավարտվել է «սատանաների» հաղթանակով` 1:0 հաշվով:

1/8 եզրափակչում «Լինկոլն Սիթին» հաղթահարել է ԱՊԼ-ի ներկայացուցիչ «Բերնլիի» արգելքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում