Ստրանջա-2017. Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում այսօր կմեկնարկի բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարը: Այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 5 ներկայացուցիչ,- տեղեկացնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:

64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 1/16 եզրափակչում մրցելու է Տայպեն ներկայացնող Պան Հունգ-Մինի հետ:  Մյուս բռնցքամարտիկները պայքարը սկսելու են 1/8 եզրափակչից: 75 կգ քաշային Արման Դարչինյանը մրցելու է անգլիացի մարզիկի հետ, իսկ մյուս 3 բռնցքամարտիկներին` 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանին, 56 կգ քաշային Վահե Բադալյանին և 91 կգ քաշային Հենրիխ Սարգսյանին բաժին են հասել Ուկրաինայի ներկայացուցիչներ:

Հայաստանը մրցաշարին մասնակցում է 9 բռնցքամարտիկով:


Հետևեք մեզ նաև Telegram-ում