Թոփ-5 առաջնություններ. Ամենաշատ հարվածներ կատարող ֆուտբոլիստները

Եվրոպական թոփ-5 առաջնություններում (Իսպանիա, Անգլիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա) շատ հարվածները նախկինի պես բազմաթիվ գոլեր խփելու հիմնական պատճառներից մեկն են: Նշված մրցաշարերի լավագույն ռմբարկուներից շատերն ընդգրված են նաև ամենաշատ հարվածներ կատարողների ցանկում:

«Whoscored.com» վիճակագրական կայքը ներկայացրել է թոփ-5 առաջնությունների հանդիպումներում ամենաշատ հարվածներ կատարող ֆուտբոլիստներին: Առաջին տեղում է «Ռեալի» ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն, ով միջինը մեկ խաղում 5,4 հարված է կատարում: Պորտուգալացուց 0,2 հարված քիչ է կատարում երկրորդ տեղում գտնվող Էդին Ջեկոն («Ռոմա»), իսկ եռյակը եզրափակում է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին (4,9):

Լավագույն տասնյակը հետևյալ հերթականությունն ունի.

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») – Միջինը մեկ խաղում 5,4 հարված
2. Էդին Ջեկո («Ռոմա») – 5,2
3. Լիոնել Մեսսին («Բարսելոնա») – 4,9
4. Զլատան Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ») – 4,3
5. Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի») – 4,2
6. Չիրո Իմոբիլե («Լացիո») – 4,1
7. Դրիս Մերտենս («Նապոլի») – 4,0
8. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») – 3,9
9. Լորենցո Ինսինյե («Նապոլի») – 3,8
10. Կրիստիան Էրիկսեն («Տոտենհեմ») – 3,8

Ցուցակը կազմելիս հաշվարկվել են այն ֆուտբոլիստների հարվածները, ովքեր մասնակցել են իրենց թիմերի խաղերի զգալի մասին: Համեմտության համար նշենք, որ «Սաութհեմփթոնի» նորեկ Մանոլո Գաբյադինին մասնակցել է 2 հանդիպման, որոնցում միջինը 5,5 հարված է կատարել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում