«Արսենալը» որոշել է օգնել «Սատոն Յունայթեդին» (լուսանկարներ)

«Արսենալի» ղեկավարությունը որոշել է աջակցություն ցուցաբերել թիմի՝ Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի մրցակցին՝ «Սատոն Յունայթեդին»։ 

«Սատոն Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումն ավարտվել է 0։2 հաշվով։ Արտագնա խաղում «զինագործների» ուշադրությունից չի վրիպել մրցակցի հանդերձարանների անբարեկարգ վիճակը։ Անգլիայի 5-րդ դիվիզիոնում հանդես եկող թիմի գլխավոր մարզիչ Պոլ Դոսվելը տեղեկացրել է, որ լոնդոնյան ակումբը «Սատոնի» հանդերձարանները վերանորոգելու համար գումար կփոխանցի։

-«Արսենալը» մեզ խոստացել է 50 հազար ֆունտ սթերլինգ տրամադրել հանդերձարանները վերանորոգելու համար։ Դա շատ գեղեցիկ քայլ է։ Մենք շատ շնորհակալ ենք,- Դոսվելի խոսքը մեջբերել է «Metro»-ն։

Նշենք, որ գումարի փոխանցման համար «Արսենալը» դեռ պետք է համապատասխան թույլատվություն ստանա Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում