«Ֆիրդուսի գավաթ». հայ շախմատիստների վերջնական արդյունքները

Իրանում ավարտվեց «Ֆիրդուսի գավաթ»-ի 7-րդ խաղարկությունը: Մրցաշարի վերջին տուրում Հրայրի Սիմոնյանը հաղթանակ տոնեց, իսկ Հովհաննես Գաբուզյանն իր պարտիան ավարտեց ոչ-ոքի արդյունքով:

«Ֆիրդուսի գավաթ»-ի 7-րդ խաղարկության հաղթող դարձավ Իրանը ներկայացնող Իդանի Պույան, ով 11 հնարավորից վաստակեց 9 միավոր: Նույնքան միավոր վաստակած Մաքսիմ Չիգաևը գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Գիգա Քուփարաձեն, նույնպես 9 միավորով, եզրափակեց լավագույն եռյակը:

Հրայր Սիմոնյանը 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր և, միայն կես միավորով հետ մնալով մրցաշարի հաղթողից, կիսեց 5-11-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո հայտնվեց 9-րդ հորիզոնականում: Հովհաննես Գաբուզյանը վաստակեց 7.5 միավոր և գրավեց 21-րդ հորիզոնականը:

Մրցաշարային աղյուսակը ներկայացված է այստեղ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում