ՉԼ․ «Ատլետիկոն» մեծ առավելություն ստացավ «Բայերի» նկատմամբ (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Ատլետիկոն» 4։2 հաշվով առավելության հասավ «Բայերի» նկատմամբ։

Լևերկուզենի «Բայ Արենա» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսն անցավ հյուրերի առավելությամբ, և Դիեգո Սիմեոնեի սաներին հաջողվեց նախքան ընդմիջման գնալը 2 գնդակ խփել․ աչքի ընկան Սաուլն և Անտուան Գրիզմանը։

Երկրորդ կեսի մեկնարկում՝ 48-րդ րոպեին, Կարիմ Բելարաբին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն ընդամենը 10 րոպե անց «Ատլետիկոն» 11-մետրանոց տուգանայինի իրավունք ստացավ, որն անվրեպ իրացրեց Կևին Գամեյրոն։ Եվս 10 րոպե անց Ստեֆան Սավիչի ինքնագոլի արդյունքում հաշիվը դարձավ 2։3, սակայն նախքան եզրափակիչ սուլիչն «Ատլետիկոն» վերականգնեց երկու գնդակի առավելությունը․ 86-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերնանդո Տորրեսը։

Պատասխան հանդիպումը կայանալու է Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում, մարտի 15-ին։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, առաջին խաղ

«Բայեր» – «Ատլետիկո»՝ 2։4
Գոլերը՝ Բելարաբի 48՛, Սավիչ 68՛/ինքնագոլ – Սաուլ 17՛, Գրիզման 25՛, Գամեյրո 59՛ / 11-մետրանոց, Տորրես 86՛

Հետևեք մեզ նաև Telegram-ում