Արոնյան – Ռյազանցև պարտիայի արդյունքը (կատարված քայլեր)

ՖԻԴԵ Գրան պրիի շրջանակում ընթացող Շարժայի մրցաշարում տեղի են ունեցել 4-րդ տուրի հանդիպումները:

Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցել է Ալեքսանդր Ռյազանցևի հետ և ոչ-ոքի արդյունքի հասել: Հայ գրոսմայստերը փորձել է հարձակվողական ոճով գործել, սակայն տեսնելով, որ մրցակիցը լավ դիրք է զբաղեցնում` որոշել է կայացրել խաղաղ ելքին համաձայնել:


4-րդ տուրից հետո Արոնյանն ունի 2 միավոր և կիսում է 4-15-րդ տեղերը: 3-ական միավորներով առաջատարներն են Մաքսիվ Վաշիե Լագրավն ու Շախրիյար Մամեդյարովը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում